• 30 մգ բարձրորակ զաֆրանի էքստրակտ մեկ պարկուճում

Ներածություն

Ի՞նչ է Դյուրալայֆ զաֆրան-ը

«Ֆարան Շիմի» դեղագործական ընկերության կողմից արտադրված Դյուրալայֆ զաֆրան-ը ներկայացված է 30 մգ բարձրորակ զաֆրանի էքստրակտի տեսքով: 30 պարկուճը տեղադրված են մեկ  շշում,  շիշը փաթեթավորված է մեկ տուփի մեջ՝ ներդիր-թերթիկով:

Indications

Ինչի՞ համար է ստացվել Դյուրալայֆ զաֆրան-ի պարկուճ

Օգտագործվում է հակադեպրեսանտ ազդեցության, տրամադրության և հիշողությունը, բարելավելու, էներգիայի բարձրացման համար, աչքերի առողջության պահպանման համար և օժտված է աֆրոդիզիակ հատկություններով:

Կարևոր տեղեկատվություն

Ինչպե՞ս օգտագործել Դյուրալայֆ զաֆրան-ը

  • • Օգտագործել դեղը միայն բժշկի ցուցումով
  • • Ընդունել օրական մեկ կամ երկու հաբ հիմնական կերակուրի հետ և խմել մեկ լիքը  բաժակ ջուր:
  •  • Կուլ տալ ամբողջությամբ: Պարկուճը չպետք է մանրացնել, ծամել կամ լուծել:
  • • Խուսափել առաջարկվող դեղաչափից ավել օգտագործումից:

Ի՞նչ այլ դեղամիջոցներ կարող են ազդել Դյուրալայֆ զաֆրան-ի վրա

  • Տեղեկացրեք բժշկին և դեղագործին ձեր բոլոր դեղերի մասին (դեղատոմսով կամ առանց դեղատոմսի, բնական մթերքներ, վիտամիններ)
  • Արյան բարձր ճնշման դեղամիջոցներ՝ զաֆրանը կարող է իջեցնել արյան ճնշումը:

Արդյո՞ք Դյուրալայֆ զաֆրան -ը անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ:

  • Խորհուրդ չի տրվում օգտագործել Դյուրալայֆ զաֆրան-ը հղիության և կրծքով կերակրման ժամանակ։

Ի՞նչ անել, եթե բաց եք թողել դեղաչափը

  • Ընդունեք բաց թողնված դեղաչափը անմիջապես հիշելուց հետո, մի գերազանցեք առաջարկված չափաբաժինը:

Ի՞նչ անել, եթե չափից ավել դեղաչափ եք ընդունել

Եթե ​​կարծում եք, որ չափից մեծ դեղաչափ եք ընդունել, անմիջապես զանգահարեք ձեր բժշկին, դեղագործին կամ այլ բուժաշխատողի:

Հակացուցումներ և նախազգուշացումներ

Ո՞վ պետք է զգուշությամբ օգտագործի Դյուրալայֆ զաֆրան-ը:

  • Երկբևեռ խանգարում՝ զգուշությամբ օգտագործել երկբևեռ խանգարում ունեցող հիվանդների դեպքում:
  • Շաքարային դիաբետ՝ զաֆրանը կարող է ազդել արյան շաքարի մակարդակի վրա և առաջացնել հիպոգլիկեմիա, օգտագորել զգուշությամբ դիաբետով հիվանդների դեպքում:
  • Դադարեցնել զաֆրանի ընդունումը պլանավորված վիրահատությունից առնվազն երկու շաբաթ առաջ: Խուսափեք առաջարկվող քանակից ավել նշանակումից:

Կողմնակի ազդեցություններ

Որո՞նք են Դյուրալայֆ զաֆրան-ի կողմնակի ազդեցությունները

Բոլոր դեղերը կարող են առաջացնել կողմնակի բարդություններ ազդեցություններ: Այնուամենայնիվ, շատ մարդիկ չունեն կամ ունեն միայն աննշան կողմնակի ազդեցություններ: Պետք է զանգահարել բժշկին կամ դեղագործին, եթե հետևյալ կողմնակի ազդեցություններից որևէ մեկը կամ որևէ այլ կողմնակի ազդեցություն անհանգստացնում է ձեզ կամ չի անհետանում:

Զաֆրանը, ամենայն հավանականությամբ, անվտանգ է առաջարկված չափաբաժիններով, որոշ մարդիկ կարող են զգալ սրտխառնոց կամ փսխում, գլխացավեր և ալերգիկ ռեակցիաներ:

Պահպանումը

Ինչպե՞ս պահել Դյուրալայֆ զաֆրան-ը

  • Պահել սենյակային ջերմաստիճանում և պաշտպանել խոնավությունից:
  • Պահել երեխաներից հեռու: