


- Ապահովում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է երիկամներին՝ ամբողջը մեկում
- Մեղմացնում է երիկամային հիվանդությամբ հիվանդների մոտ տարածված սննդային անբավարարությունները
- Առկա է սելենի, պղնձի և երկաթի հետ
Ներածություն
Ի՞նչ է Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը
«Ֆարան Շիմի» դեղագործական ընկերության կողմից արտադրված Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը պարունակում է որոշակի վիտամիններ և հանքանյութեր: Հավելում է, որն ունի հարմար բաղադրություն երիկամների քրոնիկ հիվանդությամբ (ԵՔՀ) տառապող հիվանդների համար: Դյուրալայֆ-ի երիկամների աջակցության միջոցը ներկայացված է մեկ դեղահատով՝ ներքին ընդունման համար: 15 դեղահատը փաթեթավորված են բլիստերի մեջ, իսկ 4 բլիստերները տեղադրված են մեկ տուփի մեջ՝ ներդիր-թերթիկով:
Ցուցումներ
Ինչի՞ համար է օգտագործվում Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը
Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը նախատեսված է ապահովելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է երիկամներին օպտիմալ գործելու համար: Օգտագործվում է որպես նուտրիցևտիկ և սննդային հավելում: Օգտագործվում է աճի և լավ առողջության բարելավման համար:
Կարևոր տեղեկատվություն
Ինչպե՞ս օգտագործել Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը
Դեղաչափ
- Մեծահասակների և 18 տարեկան և բարձր երեխաների համար՝ օրական մեկ դեղահատ.
- Դեղաչափ՝ լյարդի անբավարարության դեպքում
Օգտագործել զգուշությամբ ծանր անբավարարության դեպքում:
- Դեղաչափ՝ երիկամային անբավարարության դեպքում
Օգտագործել զգուշությամբ ծանր անբավարարության դեպքում:
- Ընդունել սննդի հետ՝ մեկ լիքը բաժակ ջրով:
Ո՞ր մթերքները կարող են ազդել Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցի վրա:
- Երկաթի կլանումը ճնշվում է ձվի և կաթի միջոցով:
Արդյո՞ք Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ
- Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե հղի եք կամ պլանավորում եք հղիանալ:
- Ասացեք ձեր բժշկին, եթե կրծքով կերակրում եք:
Ի՞նչ անել, եթե բաց եք թողել դեղաչափը
- Ընդունեք բաց թողնված դեղաչափը անմիջապես հիշելուց հետո.
- Եթե ձեր հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակն է, թողեք բաց թողնված դեղաչափը և վերադարձեք ձեր սովորական ռեժիմին.
- Մի ընդունեք 2 դեղաչափ միաժամանակ կամ լրացուցիչ դեղաչափեր:
Ի՞նչ անել, եթե չափից ավել դեղաչափ եք ընդունել
Եթե կարծում եք, որ չափից մեծ դեղաչափ եք ընդունել, անմիջապես զանգահարեք ձեր բժշկին, դեղագործին կամ այլ բուժաշխատողի:
Հակացուցումներ և նախազգուշացումներ
Ո՞ւմ է հակացուցված Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը
- Գերզգայունություն պրեպարատի ցանկացած բաղադրիչի նկատմամբ:
Ո՞վ պետք է զգուշորեն օգտագործի
- Լյարդի սուր անբավարարություն.
- Երիկամային սուր անբավարարություն.
- Գերդոզավորումը կարող է առաջացնել երկաթի ծանր թունավորում, հատկապես երեխայի կուլ տալու դեպքում.
- Մի օգտագործեք նշանակված ավել քանակությամբ:
Կողմնակի ազդեցություններ
Ի՞նչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը
Կողմնակի ազդեցությունները հազվադեպ են նկատվել առաջարկվող դեղաչափերով: Ալերգիկ ռեակցիայի նշաններ, սև կամ ձյութանման կղանք, ջերմություն, մարսողության խանգարում, որովայնի ցավ, ստամոքսի սպազմեր:
Պահպանումը
Ինչպե՞ս պահել Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը
- Պահել 25°C-ից ցածր ջերմաստիճանում և պաշտպանել լույսից և խոնավությունից:
- Պահել երեխաներից հեռու:
Հղումներ՝
- UpToDate 2022 / Տեղեկություն մի քանի վիտամինների մասին
- https://www.kidney.org/atoz/content/vitamineral
- Երիկամների քրոնիկ հիվանդության ժամանակ անեմիայի ուղեցույց, NKF KDOQI ուղեցույց
- http://www.kidney.org/professionals/kdoqi/guidelines_updates/doqiupan_iii.html, 2000:
*************************************************************************
Թարգմանությունը կատարվել է «ՀԱԱ» ՍՊԸ թարգմանչական կենտրոնում:
Պատասխանատվություն ենք կրում թարգմանության ճշգրտության, այլ ոչ թե տեքստում շարադրված փաստերի իսկության համար:
Թարգմանիչ` Կարեն Նավասարդյան 24.08.2023թ.
