Օքսիկոդոն Հիդրոքլորիդ դանդաղ ներծծվող 10 և 20 մգ և 40 մգ դեղահատ


Ներածություն

Ցուցումներ

Ինչի՞ համար է օգտագործվում Ֆարոքսի®-ԴՆ հաբը

Կարևոր տեղեկատվություն

Ինչպե՞ս օգտագործել Ֆարոքսի®-ԴՆ

  • Ընդունել սահմանված դեղաչափը յուրաքանչյուր 12 ժամը մեկ՝ ամեն օր նույն ժամին: Մի ընդունեք նշանակված դեղաչափից ավել չափաբաժին:
  • Ընդունել սննդի հետ կամ առանց սննդի: Հաբը չպետք է մանրացնել, ծամել կամ լուծել:
  • Միայն ներքին ընդունման համար:
  • Չօգտագործել որպես արագ ցավազրկող կամ ամեն անհրաժեշտության դեպքում:

Ի՞նչ այլ դեղամիջոցներ կարող են ազդել Ֆարոքսի®-ԴՆ-ի վրա

  • Օփիոիդային ցավազրկողների խառը ագոնիստների/անտագոնիստների և մասնակի ագոնիստների հետ միաժամանակյա օգտագործումը:
  • Սերոտոներգիկ դեղամիջոցներ և մոնոամինօքսիդազների ինհիբիտորներ. միաժամանակյա օգտագործումը կարող է առաջացնել սերոտոնինի համախտանիշ:
  • Կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսանտներ. միաժամանակ օգտագործումը կարող է առաջացնել զարկերակային հիպոթենզիա, շնչառական դեպրեսիա, կոմա և մահ:

Արդյո՞ք Ֆարոքսի®-ԴՆ-ն անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ:

  • Ֆարոքսի®-ԴՆ-ն սովորաբար չի օգտագործվում ծննդաբերության ընթացքում: Հղիության ընթացքում Ֆարոքսի®-ԴՆ-ի երկարատև օգտագործումը կարող է նորածին երեխայի մոտ առաջացնել հանման համախտանիշ, որոնք կարող են սպառնալ կյանքին, եթե չախտորոշվեն և չբուժվեն:
  • Ֆարոքսի®-ԴՆ-ն արտազատվում է կրծքի կաթով: Ֆարոքսի®-ով բուժման ընթացքում կրծքով կերակրելը խորհուրդ չի տրվում:

Ի՞նչ անել, եթե բաց եք թողել դեղաչափը

  • Եթե դուք կանոնավոր կերպով ընդունում եք այս դեղը, ընդունեք բաց թողնված դեղաչափը անմիջապես հիշելուց հետո:
  • Եթե ձեր հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակն է, թողեք բաց թողնված դեղաչափը և վերադարձեք ձեր սովորական ռեժիմին:
  • Մի ընդունեք 2 դեղաչափ միաժամանակ կամ լրացուցիչ դեղաչափեր:

Ի՞նչ անել, եթե չափից ավել դեղաչափ եք ընդունել:

Եթե կարծում եք, որ չափից մեծ դեղաչափ եք ընդունել, անմիջապես զանգահարեք ձեր բժշկին, դեղագործին կամ այլ բուժաշխատողի:

Հակացուցումներ և նախազգուշացումներ

Ո՞ւմ է հակացուցված Ֆարոքսի®-ԴՆ-ն

  • Օքսիկոդոնի կամ դեղամիջոցի որևէ բաղադրիչի նկատմամբ գերզգայունություն (օրինակ՝ անաֆիլաքսիա, անգիոեդեմա) ունեցող հիվանդներ:
  • Շնչառության զգալի դեպրեսիա, սուր կամ ծանր բրոնխիալ ասթմա:
  • Հայտնի կամ կասկածելի պարալիտիկ իլեուս և ստամոքս-աղիքային խանգարում:

Ո՞վ պետք է զգուշությամբ օգտագործի:

  • Նախքան Ֆարոքսի®-ԴՆ-ն ընդունումն սկսելը, անպայման տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք լյարդի կամ երիկամների հետ կապված խնդիրներ, ծանր հիպոթենզիա, շնչառական կամ թոքերի հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են ասթման կամ շնչահեղձությունը, քնի ապնոէ (քնի ժամանակ շնչառության դադարեցում), ստամոքս-աղիքային խնդիրներ, ինչպես, օրինակ, աղիների խանգարումը կամ նեղացումը, հոգեբուժական խանգարումները և հակադեպրեսանտներ, դեղամիջոցներ ընդունելը:
  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե հղի եք կամ պլանավորում եք հղիանալ:
  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե դուք կրծքով կերակրում եք կամ պլանավորում եք կրծքով կերակրել:
  • Մի օգտագործեք ալկոհոլ Ֆարոքսի®-ԴՆ-ն ընդունելիս, քանի որ դա հնարավոր է հանգեցնի գիտակցության կորստի կամ մահվան:

Կողմնակի ազդեցություններ

Ի՞նչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում Ֆարոքսի®-ն

Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են՝ ստամոքսի խանգարումը կամ փսխումը, փորկապությունը, գլխապտույտը, քնկոտությունը, գլխացավը, քնի խանգարումը, հոգնածության զգացումը, քորը, բերանի չորացումը, ստամոքսի ցավը, փորլուծությունը, քաղցի զացակայությունը:

Պահպանումը

Ինչպե՞ս պահել Ֆարոքսի®-ն

  • Պահել 20°-ից 25°C (68°-ից 77°F) ջերմաստիճանում և պաշտպանել խոնավությունից և լույսից:
  • Պահել բոլոր դեղերը ապահով տեղում: Պահել բոլոր դեղերը երեխաներից և տնային կենդանիներից հեռու:

Հղումներ՝

  • UpToDate 2022/ Դանդաղ ներծծվող օքսիկոդոն, Հիվանդի Տեղեկատվական ուղեցույց
  • Պահել բոլոր դեղերը ապահով տեղում: Պահել բոլոր դեղերը երեխաներից և տնային կենդանիներից հեռու: