
Ներածություն
Ի՞նչ է Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը
«Ֆարան Շիմի» դեղագործական ընկերության կողմից արտադրված Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը պարունակում է որոշակի վիտամիններ և հանքանյութեր: Հավելում է, որն ունի հարմար բաղադրություն երիկամների քրոնիկ հիվանդությամբ (ԵՔՀ) տառապող հիվանդների համար: Դյուրալայֆ-ի երիկամների աջակցության միջոցը ներկայացված է մեկ դեղահատով՝ ներքին ընդունման համար: 15 դեղահատը փաթեթավորված են բլիստերի մեջ, իսկ 4 բլիստերները տեղադրված են մեկ տուփի մեջ՝ ներդիր-թերթիկով:
ԵՔՀ ախտորոշված հիվանդները տարբեր պահանջներ ունեն որոշակի վիտամինների և հանքանյութերի նկատմամբ՝ համեմատած այն հիվանդների հետ, ովքեր չունեն ԵՔՀ: Հետևաբար, ԵՔՀ հիվանդների կարիքներին հատուկ հարմարեցված վիտամինների և հանքանյութերի համակցությունները կարևոր են նրանց ընդհանուր առողջության համար:
Ցուցումներ
Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը նախատեսված է ապահովելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է երիկամներին օպտիմալ գործելու համար: : Առանց դեղատոմսի հավելումները կարող են պարունակել որոշակի հանքանյութերի և վիտամինների բարձր չափաբաժիններ, որոնք կարող են թունավոր լինել ԵՔՀ հիվանդների համար: Բացի այդ, ջրում լուծվող վիտամինները հեռացվում են արյունից դիալիզի ժամանակ, ինչը ԵՔՀ-ով հիվանդներին դարձնում է ավելի խոցելի դեֆիցիտի նկատմամբ, ուստի դիալիզի վրա գտնվող ԵՔՀ հիվանդներին խորհուրդ է տրվում ամեն օր ընդունել Դյուրալայֆ երիկամների աջակցության միջոցը:
Կարևոր տեղեկատվություն
Դեղաչափ
- Մեծահասակների և 18 տարեկան և բարձր երեխաների համար՝ օրական մեկ դեղահատ.
- Դեղաչափ՝ լյարդի անբավարարության դեպքում
- Օգտագործել զգուշությամբ ծանր անբավարարության դեպքում:
- Դեղաչափ՝ երիկամային անբավարարության դեպքում
- Օգտագործել զգուշությամբ ծանր անբավարարության դեպքում:
Ընդունումը
- Ընդունել սննդի հետ՝ մեկ լիքը բաժակ ջրով:
Փոխազդեցություններ
- Երկաթի կլանումը ճնշվում է ձվի և կաթի միջոցով:
Հղիություն
- Օգտագործման օգուտներն ու ռիսկերը պետք է գնահատվեն անհատական հիմունքներով:
Կրծքով կերակրումը
- Վիտամինները և հանքանյութերը արտազատվում են կրծքի կաթով հղիության և կրծքով կերակրման ընթացքում պահանջների մասին տեղեկությունների համար դիմեք վիտամինների և հանքային անհատական մենագրություններին:
Հակացուցումներ և նախազգուշացումներ
Հակացուցումներ
- Գերզգայունություն Դյուրալայֆ զաֆրանի կամ միջոցի որևէ բաղադրիչի նկատմամբ.
Զգուշացումներ/նախազգուշական միջոցներ
- Լյարդի սուրանբավարարություն.
- Երիկամային սուր անբավարարություն.
- երդոզավորումը կարող է առաջացնել երկաթի ծանր թունավորում, հատկապես երեխայի կուլ տալու դեպքում.
- Մի օգտագործեք նշանակված ավել քանակությամբ:
Կողմնակի ազդեցություններ
Կողմնակի ազդեցությունները հազվադեպ են նկատվել առաջարկվող դեղաչափերով: Ալերգիկ ռեակցիայի նշաններ, սև կամ ձյութանման կղանք, ջերմություն, մարսողության խանգարում, որովայնի ցավ, ստամոքսի սպազմեր:
Հղումներ՝
- UpToDate 2022 / Տեղեկություն մի քանի վիտամինների մասին
- https://www.kidney.org/atoz/content/vitamineral
- Երիկամների քրոնիկ հիվանդության ժամանակ անեմիայի ուղեցույց, NKF KDOQI ուղեցույց
- http://www.kidney.org/professionals/kdoqi/guidelines_updates/doqiupan_iii.html, 2000:
