

- ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ
- Տրիֆալա 750 մգ
- Գրգռված աղիքի համախտանիշի (ԳԱՀ-Փ) թեթևացում
- փորկապություն
- քաշի կորուստ
Ներածություն
Ի՞նչ է ԱԼՏՈՀԵԼՍ-ը
ԱԼՏՈՀԵԼՍԸ արտադրվում է «Ֆարան Շիմի» դեղագործական ընկերության կողմից, պարունակում է Տրիֆալա 750մգ: Տրիֆալան երեք խոտաբույսերի չորացրած պտուղների՝ Terminaliachebula, Terminalia bellirica և Phyllanthus emblica, բուսական բաղադրություն է հավասար համամասնությամբ: Տրիֆալան բարենպաստ ազդեցություն ունի ամբողջ աղեստամոքսային համակարգի վրա: Տրիֆալան բարելավում է աղեստամոքսային անբավարար վիճակը և կարող է արժեքավոր և արդյունավետ հավելում լինել ստանդարտ ԳԱՀ բուժմանը: ԱԼՏՈՀԵԼՍ-ը ներկայացված է մեկանգամյա դեղահատով՝ ներքին ընդունման համար: 15 դեղահատը փաթեթավորված են բլիստերի մեջ, իսկ 4 բլիստերները տեղադրված են մեկ տուփի մեջ՝ ներդիր-թերթիկով:
Ցուցումներ
Ինչի՞ համար է օգտագործվում ԱԼՏՈՀԵԼՍ-ը
ԱԼՏՈՀԵԼՍ-ը նախատեսված է ԳԱՀ-Փ և փորկապությունը թեթևացնելու համար, ինչպես նաև օգնում է քաշ կորցնել և վերահսկել գիրացումը:
Կարևոր տեղեկատվություն
Ինչպե՞ս օգտագործել ԱԼՏՈՀԵԼՍ-ը
Դեղաչափ
- Մեծահասակների և 15 տարեկան և ավելի երեխաների համար՝ օրական մեկ կամ երկու հաբ:
- 7-ից 15 տարեկան երեխաների համար՝ օրական մեկ հաբ:
- Ընդունել սննդի հետ և մեկ լիքը բաժակ ջրով:
Ո՞ր մթերքները կարող են ազդել ԱԼՏՈՀԵԼՍ-ի վրա
- Սննդի հետ փոխազդեցություն չի նկատվել։
Արդյո՞ք ԱԼՏՈՀԵԼՍ-ը անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ
- Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե հղի եք կամ պլանավորում եք հղիանալ:
- Տեղյակ պահեք ձեր բժշկին, եթե կրծքով կերակրում եք:
Ի՞նչ անել, եթե բաց եք թողել դեղաչափը
- Ընդունեք բաց թողնված դեղաչափը անմիջապես հիշելուց հետո:
- Եթե ձեր հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակն է, թողեք բաց թողնված դեղաչափը և վերադարձեք ձեր սովորական ռեժիմին:
- Մի ընդունեք 2 դեղաչափ միաժամանակ կամ լրացուցիչ դեղաչափեր:
Ի՞նչ անել, եթե չափից ավել դեղաչափ եք ընդունել
Եթե կարծում եք, որ չափից մեծ դեղաչափ եք ընդունել, անմիջապես զանգահարեք ձեր բժշկին, դեղագործին կամ այլ բուժաշխատողի:
Հակացուցումներ և նախազգուշացումներ
Հակացուցումներ և նախազգուշացումներ
- Գերզգայունություն պրեպարատի ցանկացած բաղադրիչի նկատմամբ:
Ո՞վ պետք է զգուշությամբ օգտագործի
- Օգտագործել զգուշությամբ պրեպարատի ցանկացած բաղադրիչի նկատմամբ գերզգայունության դեպքում:
- Աղեստամոքսային տրակտի անոմալ նեղացում
- Հնարավոր կամ փաստացի աղիքային խանգարում
- Աղիքային ատոնիա
- Ապենդիցիտ
- Աղիների բորբոքային հիվանդություն, ինչպիսին է Կրոնի հիվանդությունը կամ խոցային
- Անհայտ ծագման որովայնի ցավ
- Սուր դեհիդրացիա՝ ջրի կամ էլեկտրոլիտների կորստով:
- Չօգտագործել խորհուրդ տրվող քանակից ավել:
Կողմնակի ազդեցություններ
Ի՞նչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում ԱԼՏՈՀԵԼՍ-ը
Կողմնակի ազդեցությունները հազվադեպ են առաջարկվող չափաբաժիններով:
Ծակոցներ, սպազմ և փորլուծություն:
Պահպանում
Ինչպե՞ս պահել ԱԼՏՈՀԵԼՍ-ը
- Պահել 25°C-ից ցածր ջերմաստիճանում, պաշտպանված լույսից և խոնավությունից:
- Պահել երեխաներից հեռու:
Հղումներ՝
- Բժշկի ձեռնարկ բնական մթերքների մասին
- https://www.verywellhealth.com/triphala-what-should-i-know-about-it-89590
- https://www.healthline.com/nutrition/triphala
