
Օքսիկոդոն Հիդրոքլորիդ արագ ներծծվող 5 և 15 մգ դեղահատ
Ներածություն
Ի՞նչ է Ֆարոքսի®-ն
- «Ֆարան Շիմի» դեղագործական ընկերության կողմից արտադրված Ֆարոքսի® հաբը պարունակում է օքսիկոդոն հիդրոքլորիդ: Օքսիկոդոնը պատկանում է ափիոնային ցավազրկող դեղամիջոցների խմբին:
- Ֆարոքսի®-ն ներկայացված է 5 մգ և 15 մգ դեղահատերով՝ ներքին ընդունման համար: 10 դեղահատը փաթեթավորված են բլիստերի մեջ, իսկ 3 բլիստերները տեղադրված են մեկ տուփի մեջ՝ ներդիր-թերթիկով:
Ցուցումներ
Ինչի՞ համար է օգտագործվում Ֆարոքսի® հաբը
Ֆարոքսի® հաբը օքսիկոդոն հիդրոքլորիդի արագ ներծծվող, ներքին ընդունման պրեպարատ է, որը նախատեսված են միջինից մինչև ուժեղ ցավերի (սուր ցավ) բուժման համար, երբ ցուցված է օփիոիդային ցավազրկող օգտագործելը:
Ֆարոքսի®-ն անվտանգ և արդյունավետ հետվիրահատական ցավազրկող է և ընդունված և ողջամիտ այլընտրանք է ստանդարտ ներերակային ափիոնային ցավազրկողներին:
Կարևոր տեղեկատվություն
Ինչպե՞ս օգտագործել Ֆարոքսի® -ը
- Հիվանդները պետք է ընդունեն դեղաչափը շուրջօրյա՝ ցավի վերսկսումը կանխելու, ցավն սկսելուց հետո բուժման անհրաժեշտությունից խուսափելու համար:
- Դեղաչափի 24-ժամյա ռեժիմը պետք է որոշվի 3-7 օր հետո և փոխարինվի Ֆարոքսի® դանդաղ ներծծվող հաբերով՝ «Ֆարան Շիմի» դեղագործական ընկերության մեկ այլ արտադրանքով:
- Ընդունել սննդի հետ կամ առանց սննդի: Հաբերը չպետք է մանրացնել, ծամել կամ լուծել:
Ի՞նչ այլ դեղամիջոցներ կարող են ազդել Ֆարոքսի®-ի վրա
- Օփիոիդային ցավազրկողների խառը ագոնիստների/անտագոնիստների և մասնակի ագոնիստների հետ միաժամանակ օգտագործումը:
- Սերոտոներգիկ դեղամիջոցներ և մոնոամինօքսիդազների ինհիբիտորներ. միաժամանակյա օգտագործումը կարող է առաջացնել սերոտոնինի համախտանիշ:
- Կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսանտներ. միաժամանակ օգտագործումը կարող է առաջացնել զարկերակային հիպոթենզիա, շնչառական դեպրեսիա, կոմա և մահ:
Արդյո՞ք Ֆարոքսի®-ն անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ
- Ֆարոքսի®-ն սովորաբար չի օգտագործվում ծննդաբերության ընթացքում և դրանից անմիջապես հետո ցավը բուժելու համար (ACOG 209 2019) կամ հղի կանանց կամ նրանց, ովքեր կարող են հղիանալ, քրոնիկ ոչ քաղցկեղային ցավը բուժելու համար:
- Ֆարոքսի®-ն արտազատվում է կրծքի կաթով: Ֆարոքսի®-ով բուժման ընթացքում կրծքով կերակրելը խորհուրդ չի տրվում:
Ի՞նչ անել, եթե բաց եք թողել դեղաչափը
- Եթե դուք կանոնավոր կերպով ընդունում եք այս դեղը, ընդունեք բաց թողնված դեղաչափը անմիջապես հիշելուց հետո:
- Եթե ձեր հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակն է, թողեք բաց թողնված դեղաչափը և վերադարձեք ձեր սովորական ռեժիմին:
- Մի ընդունեք 2 դեղաչափ միաժամանակ կամ լրացուցիչ դեղաչափեր:
Ի՞նչ անել, եթե չափից ավել դեղաչափ եք ընդունել
Եթե կարծում եք, որ չափից մեծ դեղաչափ եք ընդունել, անմիջապես զանգահարեք ձեր բժշկին, դեղագործին կամ այլ բուժաշխատողի:
Հակացուցումներ և նախազգուշացումներ
Ո՞ւմ է հակացուցված Ֆարոքսի®-ն
- Օքսիկոդոնի կամ դեղամիջոցի որևէ բաղադրիչի նկատմամբ գերզգայունություն (օրինակ՝ անաֆիլաքսիա, անգիոեդեմա) ունեցող հիվանդներ:
- Շնչառության զգալի դեպրեսիա, սուր կամ ծանր բրոնխիալ ասթմա: Ցիրկուլյատոր շոկով և կոմայով հիվանդներ:
- Հայտնի կամ կասկածելի պարալիտիկ իլեուս և ստամոքս-աղիքային խանգարում:
Ո՞վ պետք է զգուշությամբ օգտագործի Ֆարոքսի®-ն
- Նախքան Ֆարոքսի®-ի ընդունումն սկսելը, անպայման տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք լյարդի կամ երիկամների հետ կապված խնդիրներ, ծանր հիպոթենզիա, շնչառական կամ թոքերի հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են ասթման կամ շնչահեղձությունը, քնի ապնոէ (քնի ժամանակ շնչառության դադարեցում), ստամոքս-աղիքային խնդիրներ, ինչպես, օրինակ, աղիների խանգարումը կամ նեղացումը, հոգեբուժական խանգարումները և հակադեպրեսանտներ, դեղամիջոցներ ընդունելը:
- Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե հղի եք կամ պլանավորում եք հղիանալ:
- Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե դուք կրծքով կերակրում եք կամ պլանավորում եք կրծքով կերակրել:
- Մի օգտագործեք ալկոհոլ Ֆարոքսի®-ն ընդունելիս, քանի որ դա հնարավոր է հանգեցնի գիտակցության կորստի կամ մահվան:
Կողմնակի ազդեցություններ
Ի՞նչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում Ֆարոքսի®-ն
Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են՝ ստամոքսի խանգարումը կամ փսխումը, փորկապությունը, գլխապտույտը, քնկոտությունը, գլխացավը, քնի խանգարումը, հոգնածության զգացումը, քորը, բերանի չորացումը, ստամոքսի ցավը, փորլուծությունը, քաղցի զացակայությունը:
Պահպանումը
Ինչպե՞ս պահել Ֆարոքսի®-ն
- Պահել 20°-ից 25°C (68°-ից 77°F) ջերմաստիճանում և պաշտպանել խոնավությունից և լույսից:
Հղումներ՝
- UpToDate 2022/ Արագ ներծծվող օքսիկոդոն, Հիվանդի Տեղեկատվական ուղեցույց
- FDA պիտակ/արագ ներծծվող օքսիկոդոն:
