
Ացետամինոֆեն/ կոդեին 300մգ/ 20մգ դեղահատ
Ներածություն
Ի՞նչ է ացետամինոֆենը/կոդեինը
«Ֆարան Շիմի» դեղագործական ընկերության կողմից արտադրված ացետամինոֆեն/կոդեին հաբը պարունակում է ացետամինոֆեն կոդեին։ Ացետամինոֆեն/կոդեին-ը ներկայացված է ացետամինոֆեն 300 մգ և կոդեին 20 մգ դեղահատերով՝ ներքին ընդունման համար: 10 դեղահատը փաթեթավորված են բլիստերի մեջ, իսկ 10 բլիստերները տեղադրված են մեկ տուփի մեջ՝ ներդիր-թերթիկով:
Ցուցումներ
Ինչի՞ համար է օգտագործվում ացետամինոֆեն/կոդեին հաբը
Ացետամինոֆեն/կոդեին-ը օգտագործվում է մեղմ և չափավոր ցավը բուժելու համար:
Կարևոր տեղեկատվություն
Ինչպե՞ս օգտագործել ացետամինոֆեն/կոդեին-ը
- Պրեպարատը պետք է օգտագործել բժշկի նշանակմամբ: Անհրաժեշտ է խստորեն հետևել բոլոր հրահանգներին.
- Մի ընդունեք օրական նշանակածից ավել ացետամինոֆեն: Որոշ մարդիկ կարող են ընդունել օրական մինչև 4,000 մգ (միլիգրամ), եթե բժիշկը նշանակել է: Որոշ մարդիկ (օրինակ՝ լյարդի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ և երեխաները) պետք է ավելի քիչ ացետամինոֆեն ընդունեն: Անմիջապես զանգահարեք ձեր բժշկին, եթե օրվա ընթացքում չափից ավել ացետամինոֆեն եք ընդունելմ, նույնիսկ եթե ձեզ լավ եք զգում.
- Ընդունել սննդի հետ կամ առանց սննդի: Ընդունել սննդի հետ, եթե ստամոքսի խանգարում է առաջանում.
- Խորհուրդ է տրվում խմել առանց կոֆեինի մեծ քանակությամբ հեղուկներ, եթե բժիշկը խորհուրդ չի տվել քիչ հեղուկ խմել:
- Մի ընդունեք պրեպարատը այլ ուժեղ ցավազրկողների դեղամիջոցների հետ կամ եթե ընդունում եք ցավազրկող սպեղանի՝ առանց բժշկի հետ նախապես խորհրդակցելու:
- Դեղաչափը նվազեցնելուց կամ այս պրեպարատի ընդունումը դադարեցնելուց առաջ խոսեք բժշկի հետ: Տեղեկացրեք բժշկին, ուժեղ ցավի առկայության, տրամադրության փոփոխություններիի, ինքնասպանության մտքեր կամ որևէ այլ բացասական ախտանիշի առկայության դեպքում:
Ի՞նչ այլ դեղամիջոցներ կարող են ազդել ացետամինոֆենի/կոդեինի վրա
Պետք է տեղեկացնել բժշկին հետևյալ դեղամիջոցներից որևէ մեկի ընդունման դեպքում՝
- Բուպրենորֆին, Բուտորֆանոլ, Նալբուֆին կամ Պենտազոցին.
- Բենզոդիազեպիններ.
- Իզոկարբոքսազիդ, Ֆենելզին, Տրանիցիպրոմին, Սելեգիլին կամ Ռազագիլին (կամ այլ որոշակի դեղամիջոցներ դեպրեսիայի կամ Պարկինսոնի հիվանդության բուժման համար վերջին 14 օրվա ընթացքում).
- Լինեզոլիդ կամ Մեթիլեն կապույտ.
- Ալկոհոլ կամ ալկոհոլ պարունակող ապրանքներ:
Արդյո՞ք ացետամինոֆենը/կոդեին-ը անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ
- Այս դեղամիջոցն ընդունելիս կրծքով կերակրումը խորհուրդ չի տրվում:
- Այս դեղամիջոցը կարող է վնասել չծնված երեխային, եթե ընդունվի հղիության ընթացքում: Եթե հղի եք կամ հղիացել եք այս դեղամիջոցն ընդունելու ընթացքում, դիմեք ձեր բժշկին:
Ի՞նչ անել, եթե բաց եք թողել դեղաչափը
- Եթե բաց եք թողել ացետամինոֆենը/կոդեին-ի դեղաչափը, ընդունեք բաց թողնված դեղաչափը անմիջապես հիշելուց հետո: Եթե ձեր հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակն է, թողեք բաց թողնված դեղաչափը և վերադարձեք ձեր սովորական ռեժիմին: Մի ընդունեք 2 դեղաչափ միաժամանակ, բացառությամբ այն դեպքերի, եթե նշանակված է բժշկի կողմից:
Ի՞նչ անել, եթե չափից ավել դեղաչափ եք ընդունել
Այս դեղամիջոցի սխալ օգտագործումը կամ չարաշահումը կարող է հանգեցնել գերդոզավորման: Եթե կարծում եք, որ չափից ավել դեղաչափ եք ընդունել, անմիջապես զանգահարեք ձեր բժշկին, դեղագործին կամ այլ բուժաշխատողին:
Հակացուցումներ և նախազգուշացումներ
Ո՞ւմ է հակացուցված ացետամինոֆեն/կոդեին-ը
- Չի կարելի ընդունել, եթե դուք ունեք ալերգիա ացիտաամինոֆենի, կոդեինի կամ այս դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ:
- Մի տվեք 12 տարեկանից փոքր երեխայի։ 12-ից 18 տարեկան երեխաները, ովքեր ունեն ավելորդ քաշը կամ առողջական այլ խնդիրներ (օրինակ՝ քնի ապնոէ, թոքերի կամ շնչառական խնդիրներ) չպետք է օգտագործեն այս դեղը:
- Մի տվեք դեղամիջոցը մինչև 18 տարեկան երեխային, ով տարել է նշագեղձերի վիրահատություն կամ ադենոիդների հեռացում: Խոսեք ձեր երեխայի բժշկի հետ:
Ո՞վ պետք է զգուշությամբ օգտագործի
- Նախքան ացետամինոֆեն/կոդեինի ընդունումն սկսելը, տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք թոքերի կամ շնչառության հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են ասթմա, դժվարացած շնչառություն կամ քնի ապնոէ, ստամոքսի կամ աղիքների հետ կապված խնդիրներ, լյարդի կամ երիկամների հետ կապված խնդիրներ.
- Խուսափեք մեքենա վարելուց և այլ առաջադրանքներ կամ ավելի մեծ ուշադրություն պահանջող գործողություններ կատարելուց, քանի դեռ չի պարզվել այս դեղամիջոցի ազդեցությունը ընդունելուց հետո.
- Գլխապտույտի կամ ուշագնացության հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում դանդաղ վեր կենալ նստած կամ պառկած դիրքից։ Պետք է զգույշ լինել աստիճաններով բարձրանալիս և իջնելիս։
- Պետք է խուսափել ացետամինոֆեն պարունակող այլ միջոցներից: Զգուշորեն ստուգեք պիտակները: Մեծ քանակությամբ ացետամինոֆենը կարող է առաջացնել լյարդի հետ կապված խնդիրներ:
- Այս դեղը կարող է ազդել որոշ լաբորատոր թեստերի վրա: Պետք է տեղեկացնել բուժաշխատողներին և լաբորատոր աշխատողներին այս օգտագործելումասին.
- 65 տարեկանից բարձր և ավելի տարեց հիվանդներին խորհուրդ է տրվում զգուշությամբ օգտագործել այս դեղը:
Կողմնակի ազդեցություններ
Ի՞նչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում ացետամինոֆենի/կոդեին-ը
Բոլոր դեղերը կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ: Այնուամենայնիվ, շատ մարդիկ չունեն կամ ունեն միայն աննշան կողմնակի ազդեցություններ: Պետք է զանգահարել բժշկին կամ դեղագործին, եթե ձեզ անհանգստացնում է հետևյալ կողմնակի ազդեցություններից որևէ մեկը կամ որևէ այլ կողմնակի ազդեցություն կամ այն չի անհետանում՝
Կողմնակի ազդեցություններ, որոնք պահանջում են շտապ բժշկական օգնություն՝
- Ալերգիկ ռեակցիաներ (ցան, եղնջացան, դեմքի այտուցվածություն, շնչահեղձություն, սեղմվածություն կրծքավանդակում, դժվար շնչառություն).
- Լյարդի խնդիրների նշաններ, ինչպիսիք են մուգ մեզը, հոգնածության զգացումը, ստամոքսի խանգարում կամ ստամոքսի ցավ, փսխում կամ մաշկի կամ աչքերի դեղնացում.
- Շատ ուժեղ գլխապտույտ կամ գիտակցության կորուստ.
- Ցավ կամ ճնշում կրծքավանդակում կամ սրտխփոց.
- Միզելու անկարողություն կամ մեզի արտազատման ծավալի փոփոխություն.
- Տեսողության փոփոխություն.
- Գգռվածություն, անհավասարակշռություն, խառնվածություն, հալյուցինացիաներ, բարձր ջերմաստիճան, դեմքի կարմրություն, մկանների ցնցում կամ լարվածություն, կծկումներ, դող կամ ցնցում, առատ քրտնարտադրություն, ծանր փորլուծություն կամ ուժեղ գլխացավ:
-Կողմնակի ազդեցությունները, որոնք պահանջում են բժշկական ուշադրություն, եթե դրանք շարունակվեն կամ վատթարանալ՝
- Գլխապտույտ, քնկոտություն, հոգնածություն, փորկապություն, ստամոքսի ցավ, մարսողության խանգարում կամ փսխում, բերանում չորություն:
Պահպանումը
Ինչպե՞ս պահել ացետամինոֆենի/կոդեին-ը
- Պահել սենյակային ջերմաստիճանում և պաշտպանել լույսից և խոնավությունից:
- Պահել երեխաներից հեռու:
Հղումներ
- UpToDate 2022 / Տեղեկություն ացետամինոֆեն և կոդեին ընդունող հիվանդների համար
- Մարտինդեյլ. Դեղամիջոցների ամբողջական տեղեկատու-2016
- Փաստեր դեղերի մասին և համեմատություններ, 2016:
