30 մգ բարձրորակ զաֆրանի էքստրակտ մեկ պարկուճում


Ներածություն

«Ֆարան Շիմի» դեղագործական ընկերության կողմից արտադրված Դյուրալայֆ զաֆրան-ը ներկայացված է 30 մգ բարձրորակ զաֆրանի էքստրակտի տեսքով: 30 պարկուճը տեղադրված են մեկ  շշում,  շիշը փաթեթավորված է մեկ տուփի մեջ՝ ներդիր-թերթիկով:

Ցուցումներ

Օգտագործվում է հակադեպրեսանտ ազդեցության, էներգիայի բարձրացման, տրամադրության և հիշողությունը բարելավելու համար, աչքերի առողջության պահպանման համար և օժտված է աֆրոդիզիակ հատկություններով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զաֆրանի հավելումները շատ ավելի արդյունավետ են, քան պլացեբոն՝ մեղմ և չափավոր դեպրեսիայի ախտանիշները բուժելու համար6: 30 մգ զաֆրանի օրական ընդունումը նույնքան արդյունավետ է եղել, որքան դեպրեսիայի համար ավանդական բուժումը ֆլուոքսետինով, իմիպրամինով և ցիտալոպրամով: Բացի այդ, ավելի քիչ մարդիկ են ունեցել զաֆրանի կողմնակի ազդեցությունները՝ համեմատած այլ բուժման հետ7,8 և9:

Զաֆրանի ազդեցությունը ֆլուոքսետինի պես10

Նախակլինիկական in vitro և in vivo հետազոտությունները ցույց են տվել զաֆրանի արդյունավետությունը ԱՀ կենդանական մոդելներում ճանաչողական խանգարումների թուլացման գործում: Մասնավորապես, ապացուցվել է, որ կրոցինը բազմաֆունկցիոնալ է ուղեղի բջիջները պաշտպանելու համար, քանի որ այն ի վիճակի է կարգավորել գլուտամատի մակարդակը, նվազեցնելով օքսիդատիվ սթրեսը, մոդուլացնելով Aß և tau սպիտակուցների ագրեգացումը և բարելավելով ճանաչողական խանգարումները¹²:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ զաֆրանը կարող է օգտակար լինել ԱՀ հիվանդների ճանաչողական գործունեության բարելավման համար:

Զաֆրանի ազդեցությունը Դոնեպեզիլի պես /Donepezil/ 13

Կարևոր տեղեկատվություն

Դեղաչափ

Նշանակել օրական 30-60 մգ (մեկ կամ երկու պարկուճ):

Դեղաչափի ճշգրտում

դեղաչափի ճշգրտում չի պահանջվում:

Ընդունումը

  • Ընդունել օրական մեկ կամ երկու հաբ հիմնական կերակուրի հետ և խմել մեկ լիքը  բաժակ ջուր:

Փոխազդեցություններ

Հիմնական փոխազդեցություններ (Ռիսկ D)1

  • Դյուրալայֆ զաֆրանի և այլ դեղամիջոցների միջև լուրջ փոխազդեցություն չկա:

Հղիություն

  • Հղիության ընթացքում զաֆրանի ազդեցության վերաբերյալ բավականաչափ հետազոտություններ չեն արվել:
  • Զաֆրանն անցնում է պլացենտայի միջով, ուստի խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում։

Կրծքով կերակրումը

  • Զաֆրանը արտազատվում է կրծքի կաթով։ Կրծքով կերակրման ընթացքում պրեպարատի օգտագործման վերաբերյալ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ: Կրծքով կերակրումը խորհուրդ չի տրվում:

Հակացուցումներ և նախազգուշացումներ

Հակացուցումներ

  • Գերզգայունություն Դյուրալայֆ զաֆրանի կամ միջոցի որևէ բաղադրիչի նկատմամբ.
  • Հղիություն և կրծքով կերակրում:

Զգուշացումներ/նախազգուշական միջոցներ

  • Երկբևեռ խանգարում՝ զգուշությամբ օգտագործել երկբևեռ խանգարում ունեցող հիվանդների դեպքում:
  • Շաքարային դիաբետ՝ զաֆրանը կարող է ազդել արյան շաքարի մակարդակի վրա և առաջացնել հիպոգլիկեմիա, օգտագորել զգուշությամբ դիաբետով հիվանդների դեպքում:
  • Դադարեցնել զաֆրանի ընդունումը պլանավորված վիրահատությունից առնվազն երկու շաբաթ առաջ: Խուսափեք առաջարկվող քանակից ավել նշանակումից:

Կողմնակի ազդեցություններ

 Զաֆրանը ամենայն հավանականույամբ անվտանգ է առաջարկվող չափաբաժիններով: Որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ սրտխառնոց, փսխում, գլխացավ և ալերգիկ ռեակցիաներ:

Հղում՝

  • 1. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն Դեպրեսիա և այլ ընդհանուր հոգեկան խանգարումներ: Ժնև. Առողջապահության համաշխարհային գնահատականներ; (2017):
  • 2. Փոքր դեպրեսիա. ռիսկի պրոֆիլներ, ֆունկցիոնալ խանգարումներ, բուժօգնությունից օգտվելը և խոշոր դեպրեսիայի զարգացման ռիսկը: Kuypers P., de Graaff R., van Dorseler S. J., Mood Disorder: Ապրիլ, 2004; 79(1-3):71-9.
  • 3. Զաֆրան (Crocus sativus) դեպրեսիայի համար. կլինիկական հետազոտությունների համակարգված վերանայում և հակադեպրեսանտների գործողության հիմնական մեխանիզմների ուսումնասիրություն: Lopresti A.L., Drummond P.D. Մարդու հոգեֆարմակոլոգիա. Նոյեմբեր, 2014; 29 (6): 517-27.
  • 4. Ռիոս Ջ.Լ. Recio MC, Giner RM, Manez S. Զաֆրանի և նրա ակտիվ բաղադրիչների թարմացված ակնարկ: Phytother Res. (1996) 10:189-93. 10.1002/(SICI) 1099-1573(199605)10:3<189:AID-PTR754>3.0.CO;2-C.
  • 5. Ախոնզադե Ս., Թահմաչեբի-Պուր Ն., Նուրբալա Ա.Ա., Ամինի Հ., Ֆալլահ-Պուր Հ., Ջամշիդի Ա.Խ., Հանի Մ. Ֆիտոտեր; Crocus sativus L.-ը մեղմ և միջին ծանրության դեպրեսիայի բուժման համար. կրկնակի կույր, ռանդոմացված, պլացեբո վերահսկվող փորձարկում Res. Փետրվար, 2005; 19 (2): 148-51.
  • 6. Ann Housenblas, Debbie Saha, J Integr; Զաֆրան (Crocus sativus L.) և խոշոր դեպրեսիվ խանգարում. ռանդոմացված կլինիկական փորձարկումների մետա-վերլուծություն: Նոյեմբեր, 2013; 11 (6): 377–383։ doi՝ 10.3736/jintegrmed2013056:
  •  7. Ա. Նուրբալա, Ս. Ախոնզադե, Ն. Թահմաչեբի-Պուր, Ա. Խ. Ջամշիդի, Crocus sativus L.-ի հիդրոալկոհոլային էքստրակտը ընդդեմ ֆլուոքսետինի մեղմ և միջին ծանրության դեպրեսիայի բուժման մեջ. կրկնակի կույր, ռանդոմացված փորձնական հետազոտություն; PMID՝ 15707766 DOI՝ 10.1016/j.jep.2004.11.004:
  • 8. Լ.Քաշանի, Ս.Էսլաթմանեշ, Ն.Սաեդի, Ն.Նիրումանդ, Մ.Էբրահիմի, Մ.Հոսեյնյան, Տ.Ֆորուգիֆար, Ս.Սալիմի, Ս.Ախոնզադե; Զաֆրանն ընդդեմ ֆլուոքսետինի՝ մեղմ և չափավոր հետծննդյան դեպրեսիայի բուժման համար. կրկնակի կույր, ռանդոմացված կլինիկական փորձարկում; PMID՝ 27595298 DOI՝ 10.1055/s-0042-115306:
  • 9. Մոջթաբա Շաֆիե, Սոհեյլ Արեհի, Ալիռեզա Օմրանզադե, Ամիրհոսեյն Սահեբքար; 30 մգ զաֆրանի օրական ընդունումը նույնքան արդյունավետ է եղել, որքան ֆլուոքսետինը, իմիպրամինը և ցիտալոպրամը՝ դեպրեսիայի բուժման ավանդական միջոցները: Բացի այդ, ավելի քիչ մարդիկ են ունեցել զաֆրանի կողմնակի ազդեցությունները՝ համեմատած այլ բուժումների հետ. Epub, նոյեմբերի 7, 2017; PMID՝ 29136602 DOI՝ 10.1016/j.jad.2017.11.020:
  • 10. Մոջթաբա Խակսարյան, Մասուդ Բեհզադիֆար; Crocus sativus (զաֆրան) պլացեբոյի և ֆլուոքսետինի արդյունավետությունը դեպրեսիայի բուժման մեջ. համակարգված վերանայում և մետավերլուծություն; Հրապարակված է առցանց՝ 2019 թվականի ապրիլի 23-ին, Doi՝ 10.2147/PRBM.S199343:
  •  11.Առողջապահության համաշխարհային կազմակերպություն. Դեմենցիա. 2017թ. http://www.who.int/mediacentre/factsheets/fs362/en/
  • 12. Grazia D’Onofrio, Seyed Mohammad Nabawi, Crocus sativus L. (զաֆրան) Ալցհեյմերի հիվանդության բուժման մեջ. կենսաակտիվ ազդեցություն ճանաչողական խանգարումների վրա: Ընթացիկ նյարդաֆարմակոլոգիա, 2021, 19, 1-0, DOI՝ 10.2174/1570159X19666210113144703:
  • 13. Շահին Ախոնզադե, Մեհդի Շաֆի Սաբեթ, Մոհամմադ Հոսեյն Հարիրճյան; Crocus sativus-ի 22-շաբաթյա, բազմակենտրոն, պատահականացված, կրկնակի կույր, վերահսկվող փորձարկում՝ մեղմ և միջին ծանրության Ալցհեյմերի հիվանդության բուժման համար, հոգեֆարմակոլոգիա (Բեռլ): Հունվար 2010; 207 (4): 637-43, DOI: 10.1007/s00213-009-1706-1