• ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ
  • Տրիֆալա 750 մգ
  • Գրգռված աղիքի համախտանիշի (ԳԱՀ-Փ) թեթևացում
  • փորկապություն
  • քաշի կորուստ

Ներածություն

Ի՞նչ է ԱԼՏՈՀԵԼՍ-ը

ԱԼՏՈՀԵԼՍԸ արտադրվում է  «Ֆարան Շիմի» դեղագործական ընկերության կողմից, պարունակում է Տրիֆալա 750մգ: Տրիֆալան երեք խոտաբույսերի չորացրած պտուղների՝ Terminaliachebula, Terminalia bellirica և Phyllanthus emblica, բուսական բաղադրություն է հավասար համամասնությամբ: Տրիֆալան բարենպաստ ազդեցություն ունի ամբողջ աղեստամոքսային համակարգի վրա: Տրիֆալան բարելավում է աղեստամոքսային անբավարար վիճակը և կարող է արժեքավոր և արդյունավետ հավելում լինել ստանդարտ ԳԱՀ բուժմանը: ԱԼՏՈՀԵԼՍ-ը ներկայացված է մեկանգամյա դեղահատով՝ ներքին ընդունման համար: 15 դեղահատը փաթեթավորված են բլիստերի մեջ, իսկ 4 բլիստերները  տեղադրված են մեկ տուփի մեջ՝ ներդիր-թերթիկով:

Ցուցումներ

Ինչի՞ համար է օգտագործվում ԱԼՏՈՀԵԼՍ-ը

ԱԼՏՈՀԵԼՍ-ը նախատեսված է ԳԱՀ-Փ և փորկապությունը թեթևացնելու համար, ինչպես նաև օգնում է քաշ կորցնել և վերահսկել գիրացումը:

Կարևոր տեղեկատվություն

Ինչպե՞ս օգտագործել ԱԼՏՈՀԵԼՍ-ը

Դեղաչափ

  • Մեծահասակների և 15 տարեկան և ավելի երեխաների համար՝ օրական մեկ կամ երկու հաբ:
  • 7-ից 15 տարեկան երեխաների համար՝ օրական մեկ հաբ:
  • Ընդունել սննդի հետ և մեկ լիքը բաժակ ջրով:

Ո՞ր մթերքները կարող են ազդել ԱԼՏՈՀԵԼՍ-ի վրա

  • Սննդի հետ փոխազդեցություն չի նկատվել։

Արդյո՞ք ԱԼՏՈՀԵԼՍ-ը անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե հղի եք կամ պլանավորում եք հղիանալ:
  • Տեղյակ պահեք ձեր բժշկին, եթե կրծքով կերակրում եք:

Ի՞նչ անել, եթե բաց եք թողել դեղաչափը

  • Ընդունեք բաց թողնված դեղաչափը անմիջապես հիշելուց հետո:
  • Եթե ձեր հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակն է, թողեք բաց թողնված դեղաչափը և վերադարձեք ձեր սովորական ռեժիմին:
  • Մի ընդունեք 2 դեղաչափ միաժամանակ կամ լրացուցիչ դեղաչափեր:

Ի՞նչ անել, եթե չափից ավել դեղաչափ եք ընդունել

Եթե կարծում եք, որ չափից մեծ դեղաչափ եք ընդունել, անմիջապես զանգահարեք ձեր բժշկին, դեղագործին կամ այլ բուժաշխատողի:

Հակացուցումներ և նախազգուշացումներ

Հակացուցումներ և նախազգուշացումներ

  • Գերզգայունություն պրեպարատի ցանկացած բաղադրիչի նկատմամբ:

Ո՞վ պետք է զգուշությամբ օգտագործի

  • Օգտագործել զգուշությամբ պրեպարատի ցանկացած բաղադրիչի նկատմամբ գերզգայունության դեպքում:
  • Աղեստամոքսային տրակտի անոմալ նեղացում
  • Հնարավոր կամ փաստացի աղիքային խանգարում
  • Աղիքային ատոնիա
  • Ապենդիցիտ
  • Աղիների բորբոքային հիվանդություն, ինչպիսին է Կրոնի հիվանդությունը կամ խոցային
  • Անհայտ ծագման որովայնի ցավ
  • Սուր դեհիդրացիա՝ ջրի կամ էլեկտրոլիտների կորստով:
  • Չօգտագործել խորհուրդ տրվող քանակից ավել:

Կողմնակի ազդեցություններ

Ի՞նչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում ԱԼՏՈՀԵԼՍ-ը

Կողմնակի ազդեցությունները հազվադեպ են առաջարկվող չափաբաժիններով:

Ծակոցներ, սպազմ և փորլուծություն:

Պահպանում

Ինչպե՞ս պահել ԱԼՏՈՀԵԼՍ-ը

  • Պահել 25°C-ից ցածր ջերմաստիճանում, պաշտպանված լույսից և խոնավությունից:
  • Պահել երեխաներից հեռու:

Հղումներ՝