
- 30 մգ բարձրորակ զաֆրանի էքստրակտ մեկ պարկուճում
Ներածություն
Ի՞նչ է Դյուրալայֆ զաֆրան-ը
«Ֆարան Շիմի» դեղագործական ընկերության կողմից արտադրված Դյուրալայֆ զաֆրան-ը ներկայացված է 30 մգ բարձրորակ զաֆրանի էքստրակտի տեսքով: 30 պարկուճը տեղադրված են մեկ շշում, շիշը փաթեթավորված է մեկ տուփի մեջ՝ ներդիր-թերթիկով:
Indications
Ինչի՞ համար է ստացվել Դյուրալայֆ զաֆրան-ի պարկուճ
Օգտագործվում է հակադեպրեսանտ ազդեցության, տրամադրության և հիշողությունը, բարելավելու, էներգիայի բարձրացման համար, աչքերի առողջության պահպանման համար և օժտված է աֆրոդիզիակ հատկություններով:
Կարևոր տեղեկատվություն
Ինչպե՞ս օգտագործել Դյուրալայֆ զաֆրան-ը
- • Օգտագործել դեղը միայն բժշկի ցուցումով
- • Ընդունել օրական մեկ կամ երկու հաբ հիմնական կերակուրի հետ և խմել մեկ լիքը բաժակ ջուր:
- • Կուլ տալ ամբողջությամբ: Պարկուճը չպետք է մանրացնել, ծամել կամ լուծել:
- • Խուսափել առաջարկվող դեղաչափից ավել օգտագործումից:
Ի՞նչ այլ դեղամիջոցներ կարող են ազդել Դյուրալայֆ զաֆրան-ի վրա
- Տեղեկացրեք բժշկին և դեղագործին ձեր բոլոր դեղերի մասին (դեղատոմսով կամ առանց դեղատոմսի, բնական մթերքներ, վիտամիններ)
- Արյան բարձր ճնշման դեղամիջոցներ՝ զաֆրանը կարող է իջեցնել արյան ճնշումը:
Արդյո՞ք Դյուրալայֆ զաֆրան -ը անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ:
- Խորհուրդ չի տրվում օգտագործել Դյուրալայֆ զաֆրան-ը հղիության և կրծքով կերակրման ժամանակ։
Ի՞նչ անել, եթե բաց եք թողել դեղաչափը
- Ընդունեք բաց թողնված դեղաչափը անմիջապես հիշելուց հետո, մի գերազանցեք առաջարկված չափաբաժինը:
Ի՞նչ անել, եթե չափից ավել դեղաչափ եք ընդունել
Եթե կարծում եք, որ չափից մեծ դեղաչափ եք ընդունել, անմիջապես զանգահարեք ձեր բժշկին, դեղագործին կամ այլ բուժաշխատողի:
Հակացուցումներ և նախազգուշացումներ
Ո՞վ պետք է զգուշությամբ օգտագործի Դյուրալայֆ զաֆրան-ը:
- Երկբևեռ խանգարում՝ զգուշությամբ օգտագործել երկբևեռ խանգարում ունեցող հիվանդների դեպքում:
- Շաքարային դիաբետ՝ զաֆրանը կարող է ազդել արյան շաքարի մակարդակի վրա և առաջացնել հիպոգլիկեմիա, օգտագորել զգուշությամբ դիաբետով հիվանդների դեպքում:
- Դադարեցնել զաֆրանի ընդունումը պլանավորված վիրահատությունից առնվազն երկու շաբաթ առաջ: Խուսափեք առաջարկվող քանակից ավել նշանակումից:
Կողմնակի ազդեցություններ
Որո՞նք են Դյուրալայֆ զաֆրան-ի կողմնակի ազդեցությունները
Բոլոր դեղերը կարող են առաջացնել կողմնակի բարդություններ ազդեցություններ: Այնուամենայնիվ, շատ մարդիկ չունեն կամ ունեն միայն աննշան կողմնակի ազդեցություններ: Պետք է զանգահարել բժշկին կամ դեղագործին, եթե հետևյալ կողմնակի ազդեցություններից որևէ մեկը կամ որևէ այլ կողմնակի ազդեցություն անհանգստացնում է ձեզ կամ չի անհետանում:
Զաֆրանը, ամենայն հավանականությամբ, անվտանգ է առաջարկված չափաբաժիններով, որոշ մարդիկ կարող են զգալ սրտխառնոց կամ փսխում, գլխացավեր և ալերգիկ ռեակցիաներ:
Պահպանումը
Ինչպե՞ս պահել Դյուրալայֆ զաֆրան-ը
- Պահել սենյակային ջերմաստիճանում և պաշտպանել խոնավությունից:
- Պահել երեխաներից հեռու:
